News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունների սաստկացումը նոր դրսեւորումներ է սtանում` կապված այն բանի հետ, որ ԱՄՆ-ը չի շտապում բացատրություններ տալ քրդական հարցի վերաբերյալ իր դիրքորոշման մասին, գրում է The Voice of Americа-ն` նշելով, որ դաշնակիցների միջեւ հարաբերությունների ճգնաժամը կարող է երկար տեւել: 

Տարաձայնությունների սրման հերթական փուլը դարձավ ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսին Թուրքիայի ԱԳՆ կանչելը: Այդպես Անկարան արձագանքել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությանը, որն ասել էր, որ Միացյալ Նահանգները սիրիական քրդերի կուսակցությունը ահաբեկչական չեն համարում եւ վստահ են, որ նրա անդամները ԻՊ-ի դեմ  «արդյունավետորեն պայքարող մարտիկներ» են: Ինչպես պարբերականին հաղորդել է դիվանագիտական շրջանակներից թուրք պաշտոնյան, Անկարան ծայրաստիճան անհանգստացած է Վաշինգթոնի նման հայտարարություններով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:  

Քանի որ թուրքական կառավարությունը հայտնել է, որ քրդական  «Ժողովրդական միություն» կուսակցությունը եւ Քուրդիստանի բանվորական կուսակցությունն ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան ԻՊ-ը, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի քաղաքական նպատակների միջեւ հակասությունները գնալով ավելի ակնհայտ են դառնում եւ երկրների միջեւ լարվածությունն աճում է, ընդգծում է հոդվածի հեղինակը:   

Վաշինգթոնը չի ուզում հրաժարվել քրդերի հետ համագործակցությունից, որովհետեւ դա ծայրաստիճան կարեւոր է ամերիկյան մերձավորարեւելյան քաղաքականության համար: Միացյալ Նահանգները չեն կարող թույլ տալ, որ քրդերը միավորվեն Ռուսաստանի հետ եւ Մոսկվան տարածաշրջանում ազդեցության լրացուցիչ գործիք ստանա: Միաժամանակ Անկարան իր բոլոր գործողություններով հող է ստեղծում իրադարձությունների նման զարգացման համար, ասված է հոդվածում:   

Չնայած ԱՄՆ-ը փորձում է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները պահպանել նախկին մակարդակում, գիտակցում է, որ Անկարան անհուսալի եւ անկանխատեսելի դաշնակից է, որի վրա չարժե լրջորեն հույս դնել:  Քրդական հարցով հակասությունները որոշիչ են դարձել երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար, որոնք առանց այն էլ վերջերս դեպի վատն են փոխվել,  եզրափակում է   The Voice of America-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ