News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում փետրվարի 3-ի աղմկալի սպանությունից հետո մեկ շաբաթ է անցել, սակայն գյուղը դեռեւս հսկվում է ոստիկանական ուժերի կողմից:

Կալանավորված 35-ամյա Սեդրակ Ղազարյանի հնչեցրած կրակոցներից անմիջապես հետո գյուղում հրկիզվել էին Ղազարյանի հետ մտերմական կապ ունեցող գյուղացիների գույքը, որի մեջ կասկածվում է սպանված եւ հրազենային վիրավորում ստացած Արտյոմ եւ Արման Խամոյանների եղբայրը` Աշոտ Խամոյանը:

Ողբերգության շարունակությունը կանխելու նպատակով դեպքից հետո Արագածավանում ուժեղացված հսկողություն են իրականացնում ոստիկանական ուժերը։

NEWS.am-ի հետ զրույցում Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը, սակայն, հայտնեց, որ տեղյակ չէ, թե ինչով է պայմանավորված գյուղում ուժեղացված հսկողությունը:

«Չեմ կարող ասել` ինչի համար են հսկում, իրենց ծառայությունն է, իրենք որոշում են, իրենք էլ հսկում են, բայց գյուղը լրիվ հանդարտ է»,-ասաց գյուղապետը:

Անդրանիկ Պապիկյանը տեղեկացրեց, որ ոստիկանները  նույնիսկ իր աշխատասենյակում են հերթապահում, նրանց մի մասն էլ տեղավորվել է գյուղի ակումբում:

«Ոստիկանության գեներալները էս քանի օր է` իմ կաբինետում նստած են, մի մասին տեղավորել ենք ակումբում, բա ու՞ր գնան, իմ մոտ հարմար է էլի»,-ասաց գյուղապետը:

Այն դիտարկմանը, թե գուցե ոստիկանները իր անվտանգությունն են ապահովում, գյուղապետը ասաց, «չէ, հլը էդքան չենք հասել»:

Անդրադառնալով Աշոտ Խամոյանի` գյուղում հրկիզումներ իրականացնելու մեջ կասկածվելուն, Պապիկյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ոստիկանությունը ինչ հիմքով է նրան գործով որպես կասկածյալ ներգրավել. ինքը հրկիզումների վայրում Աշոտ Խամոյանին չի նկատել:

«Ոստիկանությունից հարցրեք` որտեղից է վերցրել, որեւէ մեկը խոստովանե՞լ է, տեսե՞լ է: Ես մեքենաները հրկիզելու պահից այնտեղ եմ եղել մինչեւ վերջ, ոչ մեկի չեմ տեսել, ու ոչ ոք չի էլ կարող ասել, թե ով է հրկիզել: Բայց ինչքան գիտեմ Աշոտը գյուղում է»,-ասաց գյուղապետը:

Նշենք, որ, ըստ Ոստիկանության, Արտյոմ Խամոյանին եւ Վարդգես Գալստյանին մահացու հրազենային, Արման Խամոյանին հրազենային վնասվածք պատճառելու մեղադրանքով կալանավորվել է Արագածավան գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Ղազարյանը:

Տարածված լուրերի համաձայն, Սեդրակ Ղազարյանը եւ Խամոյանները վաղեմի թշնամություն են ունեցել: Սպանությամբ ավարտված վիճաբանությունը ծագել է խոտի դեզը հրկիզելու պատճառով:

Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարի 3-ի ուշ երեկոյան Արագածավանում սպանվել էին 40-ամյա Արտյոմ Խամոյանն ու 49-ամյա Վարդգես Պետրոսյանը, իսկ Արտյոմ Խամոյանի եղբայրը՝ Արման Խամոյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Սպանության կասկածանքով ձերբակալվել էր նույն գյուղի բնակիչ Սեդրակ Ղազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ