News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի «Նավավար» գինետանն այսօր՝ փետրվարի 10-ին, բացվեց Անի Հովակի «Ձկնառատ» ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ցուցադրված էին Անի  Հովակի վերջին 4 տարիներին արած շուրջ 25 աշատանքներ, որոնցում պատկերված են հիմնականում ձկներ:

NEWS.am-ի հետ զրույցում Անի Հովակը նշեց, որ իր կոլաժներում գերակշռողը հիմնականում ձուկն է, ինքը չի վախենում ոչ ստանդարտ ֆորմաներ ընտրելուց եւ շարունակելու է ձկներ պատկերել: Նա նշեց, որ կոլաժներն ստացել է տարբեր իրերի միոջով՝ մեխերից, թելերից, պտուտակներից, քարերից եւ այլն:

«Սիրում եմ իմ աշխատանքների միջոցով մարդկանց փոխանցել իմ էներգիան: Հաճույք եմ ստանում իմ գործերից եւ ուրախանում եմ, որ մարդիկ նույնպես ուրախանում են: Սիրում  եմ կոլաժների միջոցով ձկան պատկերներ ստանալ, սիրում եմ ծովը»,-ասաց նա:

Նշենք, որ «Ձկնառատ» ցուցահանդեսը գործելու է մեկ ամիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ