News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անկարան այլեւս չի կարող խանգարել Սիրիայում ռուսական ռազմավարությանը: Այս մասին գրել է ֆրանսիական Le Monde-ի թղթակից Մարի Ժեգոն:

Ըստ հեղինակի, Թուրքիան անուժ վկա դարձավ այն ծրագրի եզրափակիչ փուլի, որը Ռուսաստանը սկսեց 2015 թվականի սեպտեմբերին՝ օգնելու համար Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: «Մոսկվան Անկարային դուրս է մղում Սիրիայից»,- գրել է Մարի Ժեգոն:

Սիրիայում կառավարական ուժերի առաջընթացը լուրջ հարված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, որը «նախագահ Ասադի տապալումն իր արտաքին քաղաքականության ալֆան ու օմեգան էր դարձրել» եւ հիմա ստիպված է «դառը դեղահաբ կուլ տալ»: «Սիրիայում ազդեցության լծակներ չունենալով՝ Անկարան ստիպված է դիտել, թե ռուսական ավիացիան ինչպես է ռմբակոծում իր սիրելի թուրքմեններին եւ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի իսլամականներին»,- նշել է Մարի Ժեգոն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, հեղինակը գրել է, որ Մոսկվա-Անկարա հարաբերություններն ավելի ու ավելի են վատթարանում: «Թուրքական զինվորականները ռուսական ավիացիային արգելեցին թռչել սիրիական սահմանների մոտ «Բաց երկնքի» պայմանագրի շրջանակում, իսկ Ռուսաստանը Թուրքիան մեղադրեց Սիրիա ներխուժում նախապատրաստելու մեջ: Այն բանից հետո, երբ Թուրքիան խոցեց ռուսական ռազմական օդանավը, Մոսկվան նոր Սու-35 կործանիչներ ուղարկեց Սիրիա, իսկ երկրի հյուսիսում C-400 համալիրների տեղակայման փաստը թուրքական ավիացիային գետնին գամեց»,- ասված է հրապարակման մեջ:

Անկարայի եւ Արեւմուտքի դեմ խաղում Կրեմլը եւս մեկ ուժեղ խաղաքարտ ունի. սիրիական քրդերին միավորող Դեմոկրատական միություն կուսակցությունը, որը բարեհաճէ  Ռուսաստանի հանդեպ եւ հայտարարել է Մոսկվայում ներկայացուցչություն բացելու մասին:

«Քրդերը ձգտում են միավորել իրենց տարածքները Սիրիայում, իսկ Մոսկվան՝ սիրիական խաղի այժմյան առաջնորդը, դժվար թե մերժի նրանց»,- նշել է Le Monde-ի՝ թղթակիցը՝ հավելելով, որ Կրեմլը կարող է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել: Նախ, ըստ Մարի Ժեգոյի, նա հրահրում է թուրքական իշխանությունների դժգոհությունը, որոնք Դեմոկրատական միությունը 1984 թվականից Անկարայի թիվ մեկ թշնամի Քրդական աշխատավորական կուսակցության մաս են համարում:

«Բացի այդ, նա սեպ է խրում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ, որոնց հարաբերություններն առանց այն էլ տուժել են Դեմոկրատական միության շուրջ տարաձայնությունների պատճառով, որն Արեւմուտքում «Իսլամական պետության» դեմ պայքարում հուսալի դաշնակից է համարվում»,- ընդգծել է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ