News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Էջմիածին քաղաքի ավագանին քաղաքապետ։ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ որոշում է ընդունել 2016 թվականի հունվարի 1-ից թանկացնել մանկապարտեզների վարձավճարները, այսուհետ ծնողները ստիպված են լինելու 6000 դրամի փոխարեն վճարել 7000 դրամ:

Փորձեցինք լուրի իսկությունը ճշտել Էջմիածնի քաղաքապետարանի լրտվության բաժնի պետ Վարդան Վանդանյանից: Ի պատասխան «ՉԻ» հարցադրմանը, Վարդանյանը պատասխանեց. «Նախ 1000 դրամով չի ավելացել, այլ եղել է ընդամենը 500 դրամի թանկացում: Երկրորդ՝ քաղաքապետարանը ամեն ինչ անում է մանկապարտեզների համար, վճարում է թե ջեռուցման գումարները, թե աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաեւ մշտապես բարեկարգում է դրանք:
Մեր բյուջեն տեղական հարկերից է գոյանում եւ այդ բյուջեն չի ավելացել: Իսկ քանի որ բարձրացել են կոմունալ վարձավճարները՝ էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները, իսկ դրա հետ կապված սննդամթերքի գները, հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված են վարձավճարների թանկացումները: Իսկ մեկ երեխայի համար քաղաքապետարանը վճարում է 30 հազար դրամից ավելի»:

Երբ հիշեցրինք, որ արդեն երկար տարիներ Երեւանի մանկապարտեզները գործում են անվճար հիմունքներով, Վարդան Վարդանյանը նկատեց. «Չի կարելի Երեւանի բյուջեն համեմատել Էջմիածնի քաղաքապետարանի բյուջեի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ