Սլովենիան երկրի նախկին նախագահ Դանիլո Տյուրկին ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու մասին ծանուցում է ուղարկել կազմակերպության քարտուղարություն, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Սլովենիայի փոխվարչապետ Կառլ Երժավեչը համապատասխան նամակում Տյուրկին բնութագրել է որպես միջազգայնորեն ճանաչված մարդու, դիվանագետի, միջազգային իրավունքի պրոֆեսորի, ով հսկայական քաղաքական եւ միջազգային փորձ ունի։
Ընթացակարգի համաձայն՝ նամակի պատճենն ուղարկվել է ՄԱԿ բոլոր մշտական ներկայացուցիչներին։