News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լյուբլյանայում Հայաստանի եւ Սլովենիայի արտաքին գերատեսչությունների միջեւ փետրվարի 9-ին քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ սլովենականը՝ ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Թոմաժ Լովրենչիչը: Հայկական պատվիրակության կազմում էր Սլովենիայում ՀՀ դեսպան (նստվայրը՝ Հռոմ) Սարգիս Ղազարյանը:

Կողմերը քննարկեցին հայ-սլովենական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացը: Անդրադարձ կատարվեց միջկառավարական կառույցներում եւ խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Դրագոլյուբա Բենչինայի հետ աշխատանքային ճաշի ընթացքում երկուստեք պատրաստակամություն հայտնվեց ամենայն աջակցություն ցուցաբերել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերին ու նախաձեռնություններին, ինչպես նաեւ ՄԱԿ-ում ու միջազգային այլ կազմակերպություններում երկու երկրների միջեւ համագործակցությանը:

ԱԳ նախարարի տեղակալի ղեկավարած պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաեւ Սլովենիայի պետքարտուղար Յանեշ Լենարչիչի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչող հարցեր: Հատուկ անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հետ կապված խնդիրներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի մոտեցումներին ու ջանքերին:

Լյուբլյանա այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպեց նաեւ Սլովենիայի Ազգային խորհրդի նախագահ Միտյա Բարվարի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ