News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պետությունն անօրինականություն է գործում Հայաստանի ավտոներկրողների նկատմամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին ավտոներկրողներ Կամո Մարությանը եւ Պողոս Օղլուկյանը:

Ըստ նրանց՝ ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներկրելիս իրենք ստիպված են վճարել գրեթե նույնքան ավելացված արժեքի հարկ, որքան ԵՏՄ անդամ չհանդիսացող Վրաստանից ներկրելիս, մինչդեռ օրենքը նման կետ չի նախատեսում:

«Հայաստանում նույն տարում մեկից ավելի անշարժ եւ շարժական գույք վաճառելիս ավելացված արժեքի հարկ են պահանջում: Ստացվում է, որ ավտոներկրողները կրկնակի հարկ են վճարում»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կամո Մարությանը:

Բանախոսները պահանջում են ավելացված արժեքի հարկը չկիրառել ԵՏՄ երկրներից ներկրված ավտոմեքենաների համար ինչպես Բելառուսում, Ղազախստանում, եւ ԵՏՄ անդամ այլ երկրներում է: Հակառակ դեպքում առանց այն էլ ծանր սոցիալական պայմաններում ապրող հայաստանցիների համար սա արտագաղթի նոր ալիք կարող է դառնալ, համոզված է Կամո Մարությանը:

Առաջիկայում ավտոներկրողները պատրաստվում են ՀՀ Ֆինանսների նախարարությանը խնդրի հետ կապված գրություն հղել, ցույց կազմակերպել Կառավարության շենքի մոտ եւ դիմել վարչապետին:

Նշենք, որ փետրվարի 8-ին ԵՏՄ ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտատարել էր, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Ռուսաստանից Հայաստան ներկրվող մեքենաների համար քաղաքացիներից  չպետք է ավելացված արժեքի հարկ գանձվեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bentley-ն թողարկել է ոսկե կաբրիոլետ. գինը հայտնի է
VW W12 շարժիչների արտադրությունը կդադարեցվի...
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Ամենաշատ