News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի 3 քաղաքացու, որոնց կասկածում են ՌԴ մայրաքաղաքում ավազակային հարձակումների մեջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի իրավապահ մարմիններից։

Աղբյուրի տեղեկություններով՝ ձերբակալվածները հունվարի 20-ին ներխուժել են Շիպիլովսկայա փողոցի համար 13 տունը եւ զենքի սպառնալիքի տակ տանտիրուհուց գողացել զարդեր, գումար եւ  մեքենայի բանալիներն ու փաստաթղթերը։ Այդ մեքենայով էլ նրանք դիմել են փախուստի։

«Օպերատիվ միջոցառումների ընթացքում ոստիկանները Կրասնոդարի երկրամասում ձերբակալել են հանցավոր խմբի ղեկավարին, իսկ դրանից հետո Մերձմոսկովյան տարածքում՝ հանցագործության 2 մասնակիցներին»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Բոլոր ձերբակալվածները ՀՀ քաղաքացիներ են։

Նրանց մեղադրանք է ներկայացվել ավազակային հարձակման համար։ Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նրանք Մոսկվայում մի շարք նմանատիպ հանցագործություններ են կատարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ