News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դաշնակցությանը ծանր աշխատանք, կյանք է սպասվում Շիրակի մարզում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն` անդրադառնալով Շիրակի մարզպետի պորտֆելը ՀՅԴ-ին տալու հեռանկարին:

«Ինչու չէ, եթե ցանկություն լինի կարող են փոխել: 30 տարի սոցիալապես ամենածանր մարզն է: Կապրենք` կտեսնենք, եթե փոխվեց կասենք` փոխեցին, չէ` չէ: Բայց սա ծանր վիճակում մարզ է, իհարկե, ծանր կյանք, աշխատանք է սպասվում իրենց»,-ասաց Վարդան Ղուկասյանը:

Հարցին` ի՞նչ կհաջողվի անել ՀՅԴ-ին, որ այդպես էլ չի հաջողվում ՀՀԿ-ին, նախկին քաղաքապետը պատասխանեց. «Ես հիմա ինչ կարող եմ ասել: Ես գիտեմ, որ Դաշնակցությունը ամբողջ աշխարհով տարածված է , եթե փոփոխություններ անեն, թող անեն: Ես գիտեմ, որ եթե ցանկություն լինի փոփոխություններ անել, կարվի: Տնտեսական գոտի պիտի ստեղծեն ու ինքն իրան կշարժվի տեղից: Դաշնակցությունը 125 տարվա կուսակցություն է` հայ  ժողովրդի ծոցից  դուրս եկած, ինչ է պատահել որ, բոլոր տեղերում լավն էլ կա, վատն էլ կա, բոլոր կուսակցություններում: Գյումրին  էսօր էնպիսի պայմաններում է, որ ծանր վիճակում է գտնվում: Հանրապետության սոցիալական առումով ամենածանր վիճակը Շիրակի մարզն է»,-նշեց նա:

Վարդան Ղուկասյանը  խուսափեց նշել դաշնակցական մարզպետի դեպքում կառաջադրի իր թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, թե ոչ:

«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ վերցնում, չեմ դնում, չգիտեմ, հիմա ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ