News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ավստրալացի գիտնականներն իրենց հետազոտության արդյունքում եզրակացրել են, որ իրենց տեսակետն ապացուցել սիրող մարդկանց ուղեղն այլ կերպ է աշխատում, քան նրանցը, որոնք նախընտրում են լռել, իրենց մտքերն իրենց պահել:   

Հետազոտությանը 39 մարդ է մասնակցել: ՄՌՏ-ի օգնությամբ գիտնականները կարողացել են պարզել, թե ուղեղի  ճշգրիտ որ հատվածում է ակտիվություն դիտարկվում վեճի հետ կապված իրադրություններում: 

Փորձարկման մասնակիցներին գիտության տարբեր ոլորտներին վերաբերող   192 պնդում է ներկայացվել: Այդ պնդումների 50 տոկոսը սխալ տեղեկություններ են պարունակել, տեղեկացնում է Informing-ը:

Անհրաժեշտ է եղել սեփական համաձայնությունը կամ անհամաձայնությունը հայտնել ներկայացված փաստերին: Հետո հետազոտողները նշել են, որ փաստերի մեծամասնությունը սխալ է: Եվ այդտեղ պատասխանողների կեսը համաձայնել է` հետագայում նշելով, որ խաբել է, որպեսզի բախում չառաջանա:    

Հետազոտվողների այս մասի մոտ  նյարդահոգեբանական բարձր լարվածություն է դիտարկվել:  Ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ մեծացել է ակտիվությունը ուղեղի մեդիալ նախաճակատային  կեղեւում, ինչպես նաեւ կղզիական հատվածում: Հենց այդ հատվածներն են կապված բարձր լարվածության հետ:   

Հետազոտողները հավելել են, որ այդ տեսակի մարդիկ հաճախ դժվարություններ են ունենում, երբ անհրաժեշտ է որոշում կայացնել, նրանց միջանձնական հարաբերություններում խնդիրներ են առաջանում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ