News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՕՊԵԿ-ի անդամ որոշ երկրներ քննարկում են նավթի արժեքորոշումը վերականգնել՝ արդյունահանումը ներկա մակարդակում սառեցնելու միջոցով: Քննարկմանը միացել են նաեւ կազմակերպության անդամ չհանդիսացող երկրները: Այս մասին հաղորդում է Rambler News Service-ը՝ վկայակոչելով Reuters-ը:

Առաջարկը Վենեսուելայի նավթի նախարար Էուլոհիո դել Պինոյինն է: Բացի այդ, գաղափարը կարող է դուր գալ Սաուդյան Արաբիային: Միաժամանակ, շատ բան կախված է Իրանի դիրքորոշումից, որը մտադիր է ավելացնել նավթի արդյունահանումն ու սկսել այն արտահանել Եվրոպա: Վերջին տվյալներով, կարտելն օրական 32.34 մլն բարել նավթ է արտադրում:

Փետրվարի 11-ին նավթի Brent տեսակի գինը 30.19 դոլար է՝ մեկ բարելի դիմաց, WTI տեսակինը՝ 26.42 դոլար, իսկ ՕՊԵԿ-ի նավթային զամբյուղը՝ 25.93 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ