News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կանցլեր Ջորջ Օսբորնի եղբորը՝ հոգեբան Ադամ Օսբորնին բժշկական տրիբունալը հեռացրել է աշխատանքից՝ հիվանդի հետ կապի եւ նրա հասցեին հետագա սպառնալիքի համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Մանչեսթերում կայացած կարգապահական հանձնաժողովի քառօրյա նիստի ժամանակ պարզվել է, որ Ադամ Օսբորնը երկու տարի շարունակ «սեռական եւ էմոցիոնալ կապ է ունեցել» հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդի հետ: Նրանք բաժանվել են անցյալ տարվա փետրվարին, ինչից հետո աղջիկը փորձել է մահացու չափաբաժնով հոգեմետ դեղեր ընդունել՝ ալկոհոլի համադրությամբ:

Երբ Օսբորնի նախկին հիվանդն ու սիրուհին բողոք է ներկայացրել Բժշկական գլխավոր խորհուրդ, բժիշկը նրան էլեկտրոնային փոստով սպառնալից նամակներ է ուղարկել՝ հայտարարելով, որ նա կարող է «հրապարակայնորեն ոչնչացրել» իրեն ու իր ընտանիքին:

Նամակներից մեկում նա գրել է. «Եթե ես խնդիրներ ունենամ, երբեք չեմ ների քեզ եւ ամեն ինչ կանեմ, որպեսզի վճարես դրա համար»:

Ադամ Օսբորնը 28 օր ժամանակ ունի Կարգապահական հանձնաժողովի որոշումը բողոքարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ