News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լրջորեն պատրաստվում է 2017թ. խորհրդարանական ընտրություններին, որտեղ կներկայանա որպես առանձին քաղաքական ուժ: Այս մասին այսօր` փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահան Բաբայանը եւ Միքայել Մելքումյանը` հավելելով, որ իրենք հանդես են գալու մի շարք ծրագրերով:

«Բարգավաճ Հայաստանում» ֆորսմաժորային, կամ ինտրիգային վիճակներ չկան: Մենք լրջորեն պատրաստվում ենք խորհրդարանական 2017թ. ընտրություններին, որը բոլոր քաղաքական ուժերին համար թեստ է լինելու: Մենք մի շարք օրենսդրական փոփոխություններ ենք առաջարկելու, որոնք կօգնեն մեր ընտրողներին: «Ռեժի'մ, հեռացի'ր» ասելով, հրապարակում գոռալով խնդիրները չեն լուծվելու, անհրաժեշտ է ծրագրային առաջարկներով հանդես գալ»,-նշեց Վահան Բաբայանը:

Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ ԲՀԿ-ն կարեւորում է երկրի տնտեսական զարգացումը, որի ուղղությամբ իրենք բազմաթիվ առաջարկներով են հանդես գալու, եւ հետեւողական են լինելու դրանց իրականացմանը:

«Մենք մանրակրկիտ հետեւելու ենք գյուղնախարարությանը, որպեսզի գյուղացիները, խաղողի մթերման, եւ այլ գյուղմթերքի իրացման խնդիր չունենան: Կառավարության ուշադրությունն ենք հրավիրելու բարձր տոկոսադրույք ունեցող վարկերին, առաջարկելու ենք, որպեսզի գազի գինը Հայաստանում իջնի, Իրան-Հայաստան համագործակցության զարգացման արդյունքում է դա հնարավոր: Մենք ուղղակի չենք ասի` «ռեժի'մ, հեռացի'ր» այլ կոնկրետ ծրագրերի շուրջ ասելու ենք` Կառավարություն ի՞նչ ես անելու»,-ասաց Միքայել Մելքումյանը:

ԲՀԿ-ականները վստահեցրին, որ եթե իրենք հրապարակներից «ռեժիմ հեռացիր» չեն գոչում, չեն «հայհոյում իշխանություններին», դեռ չի նշանակում, որ իրենք ընդդիմություն չեն, պարզապես, իրենք կարծում են, որ անհրաժեշտ է աշխատել եւ իշխանության եւ ընդդիմության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ