News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տասնյակ հազարավոր թուրքեր ու քրդեր ապօրինի ամուսնական կապերի մեջ են սիրիացի կանանց եւ աղջիկների հետ, որոնք ստիպված են եղել փախչել 2011թ. սկսված պատերազմից։ Թուրքիայում 1926թ.-ից արգելված է բազմակնությունը, սակայն ժամանակակից կինն այդպես էլ շուկայական առեւտրի եւ ընտանեկան բռնության օբյեկտ է մնացել։ Միայն անցյալ տարի մոտ 270 կին մահացել է ընտանեկան բռնությունից, գրում է Publico.es իսպանական պարբերականը։

Թուրքիայի ֆեմինիստական կազմակերպությունների տվյալներով՝ վերջին 5 տարում բազմակնությունը միայն նորաձեւ է դարձել եւ առաջին հերթին Սիրիայի սահմանամերձ շրջաններում։ Այստեղ հաճախ կարելի է տեսնել որեւէ հարուստ թուրքի, որն իր սեռական բնազդների բավարարման համար 5 կին է պահում՝ քմծիծաղ տալով բազմակնությունն արգելող օրենքի վրա։

Անգամ իշխող կուսակցության որոշ առաջնորդներ տանը առնվազն 2 սեքս ստրկուհի ունեն։ Գյուղերում եւ գավառական քաղաքներում քաղաքացիական ամուսնության առանձնապես նշանակություն չեն տալիս։ Այստեղ ավելի մեծ կշիռ ունի մուսուլմանական ծիսակարգով պսակադրությունը, որը կատարում է իմամը՝ ի հեճուկս երկրի օրենսդրության։

Ներկայումս Թուրքիայի տարածքում կա 2 մլն փախստական, որոնցից միայն 220 հազարն են տեղավորվել ճամբարներում եւ նվազագույն օգնություն են ստանում։ Մյուսները ստիպված են խրճիթներ եւ կիսաքանդ տարածքներ վարձել՝ ապրելով թշվառ վիճակում։ Հենց այստեղ էլ հայտնվում են չարագործները, որոնք մարդկանց առքուվաճառքով են զբաղվում։ Նրանք հուսահատ ծնողներին առաջարկում են վաճառել իրենց անչափահաս աղջիկներին կամ սեքսի դիմաց առաջարկում են թույլատրել անվճար բնակվել այդ տներում։

Հարյուրավոր սիրիացի աղջիկներ 12-13 տարեկան հասակում արդեն մայրացել են։ 2011թ. սկսած՝ Թուրքիայում սիրիացի աղջիկներն արդեն ավելի քան 70 հազար երեխա են լույս աշխարհ բերել։

Իսկ մյուսները ստիպված են թուրքական խուլ փողոցներում 5 եվրոյով վաճառել իրենց մարմինը ընտանիքը կերակրելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ