News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 11-ին այցելել է ԼՂՀ բանակային բնագծի մի շարք հատվածներ եւ ծանոթացել շփման գծում տիրող իրավիճակին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 11-ին հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջեւ առկա փոխհամագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում Արցախ այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի ուղեկցությամբ եղել է բանակային բնագծի մի շարք հատվածներում եւ ծանոթացել հակամարտ զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին:

Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել է առաջնագծի պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված գործողությունների համալիրը, դրանցում ներդրված մարտավարական ու տեխնիկական նորարարությունները:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաեւ Տիգրանակերտի բանակային վարժարանում եւ հետեւել ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հրաձգային վաշտի կողմից անցկացվող հետեւակի մարտական մեքենաների գործնական հրաձգության պարապմունքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ