News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայից փետրվարի 1-ին փախուստի դիմած, ապա վրաերթի ենթարկված 19-ամյա Վարդան Մելյանը դեռ շարունակում է բուժվել «Հերացի» №1 հիվանդանոցային համալիրում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հոգեբուժական կլինիկայից:

«Դեռեւս կմնա քաղաքացիական հիվանդանոցում, ոտքերն են ցրտահարվել, վնասվածքներ ունի: Բացի դրանից, վրաերթ է տեղի ունեցել, քննություն է ընթանում: Կարծում ենք՝ մի քանի շաբաթից նրան կտեղափոխեն մեզ մոտ»,- ասացին հոգեբուժարանից:

Նշենք, որ Վարդան Մելյանն արդեն 1,5 տարի բուժում է ստանում հոգեբուժական կլինիկայում:

Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. փետրվարի 3-ին ժամը 22.35-ի սահմաններում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում՝ Սեւան ընթանալիս, վրաերթի էր ենթարկել անձը չպարզված տղամարդու, որն անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 4-ին պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը 19-ամյա Վարդան Մելյանն է, որը փետրվարի 1-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր որպես հասարակական վտանգավոր ճանաչված եւ առողջապահության հատուկ հիմնարկներից փախուստի դիմած անձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ