News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ը ներգրավված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Այս մասին փետրվարի 12-ին՝ հեռուստակամուրջի ժամանակ, հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Անդրադառնալով ՀԱԿՊ վերջին գագաթնաժողովում Հայաստանի նախագահի ելույթին եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կապակցությամբ ՀԱՊԿ դիրքորոշման հանդեպ Հայաստանի իշխանությունների դժգոհությանը՝ Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց. «Ես այդ նուրբ հարցում ՀԱՊԿ դիրքորոշումը փոխելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Իրավիճակը վերաբերում է մեր ամենակարեւոր դաշնակիցներից մեկին՝ Հայաստանին։ Հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ ստեղծած այլ միջազգային ինստիտուտները։ Այդ պատճառով ինչ-որ կերպ այդ նուրբ հարցում ՀԱՊԿ դիրքորոշումը փոխելն իմաստ չունի»։

Բորդյուժան նշել է, որ ամեն տարի կառույցի անդամ երկրների ընդհանուր հայտարարություններում երկրների արտահայտած դիրքորոշմամբ միշտ ողջունվում է հակամարտության մեջ առաջընթացի գրանցումը։ «ՀԱՊԿ դիրքորոշումը պարզ է եւ հստակ. բոլոր անդամ երկրները կողմ են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն։ Բոլոր երկրները դեմ են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին, ծանր զինատեսակի եւ տեխնիկայի կիրառմանը։ Մնացածի համար Մարքս կարդացեք, այնտեղ ամեն բան գրված է»,- ասել է Նիկոլայ Բորդյուժան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ