News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Թուզլա տարածքի ափերի մոտ կառանած Deniz M նավի ադրբեջանական անձնակազմը խռովություն է բարձրացրել:

Ինչպես հայտնում է haqqin.az–ը վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, Deniz M-ի նավաստիները պահանջում են անհապաղ վճարել իրենց վերջին երեք ամիսների աշխատավարձը: Առափնյա պահակազորի աշխատակիցները նավի սեփականատերերի բողոքի հիման վրա հանդիպել են անձնակազմի անդամների հետ, որոնք հունվարի 28-ին բեռներ են փոխադրել Բահրեյնից Մարոկո, որից հետո վերադարձել են Թուրքիա:

«Արդեն երեք ամիս է մենք աշխատավարձ չենք ստանում, բայց İskenderun Gemicilik ընկերության ղեկավարությունն անտեսում է մեր բողոքները: Մենք անելանելի վիճակում ենք ու դրա համար էլ գործադուլ ենք սկսել, որին միացել են անձնակազմի 10 անդամները: Բայց մեր բողոքները լսելու ու պահանջները բավարարելու փոխարեն ղեկավարությունն ու նավի կապիտանը մեզանից բողոքել են իրավապահ մարմիններին ՝ մեղադրելով բեռնատար նավը զավթելու մեջ»,- նշել է նավաստին՝ առափնյա պահակազորի հետ զրույցում:

«Մենք պահանջում ենք վճարել մեր աշխատավարձները, որի ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես 80 հազար դոլար: Քանի դեռ İskenderun Gemicilik–ը չի մարել պարտքը, մենք չենք աշխատի»,- հայտնել են նավաստիները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ