Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 17.25-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից Էրեբունու բաժին է ներկայացվել 35-ամյա Հարություն Բ.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2009 թ. ապրիլի 27-ից ՀՀ հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով: