News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճապոնիան եւ Մեծ Բրիտանիան այս տարվա հոկտեմբերին կարող են առաջին համատեղ ռազմաօդային զորավարժություններն անցկացնել, որոնց կմասնակցեն Ճապոնիայի ազգային ինքնապաշտպանության ուժերը եւ Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերը  (RAF): Այդ ուղղությամբ երկխոսությունն ակտիվացնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Տոկիայում Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանիի եւ  RAF-ի հրամանատարի տեղակալ Գրեգ Բագուելլի միջեւ կայացած բանակցությունների արդյունքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

«Նման զորավարժությունների անցկացումը ծայրաստիճան կարեւոր է տարածաշրջանային անվտանգության բարձրացման համար», - ընդգծել է Նակատանին: Բագուելլը նաեւ նշել է նման զորավարժությունների կարեւորությունը եւ հավելել, որ դրանց անցկացումը նպաստում է «երկու պետության միջեւ կապերի ամրապնդմանը»:

Ավելի վաղ` տարեսկզբին Տոկիոն եւ Լոնդոնն արդեն պատրաստակամություն էին հայտնել` անցկացնելու առաջին համատեղ ռազմաօդային զորավարժությունները: Հունվարին Տոկիոյում Նակատանիի եւ իր բրիտանացի գործընկեր Մայքլ Ֆելլոնի միջեւ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում կողմերը նշել էին, որ զորավարժությունները տեղի կունենան Ճապոնիայի տարածքում, ինչի համար Մեծ Բրիտանիան կուղարկի իր ՌՕՈՒ-ի կործանիչներին: 

Բանակցությունների ընթացքում կողմերը նաեւ պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը ԿԺԴՀ-ի խնդիրների շուրջ, որը վերջերս հերթական հրթիռն էր արձակել: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ