Անկեղծ ասած՝ ես տեղյակ չեմ ՀԱՊԿ-ին անդամակցելու Սիրիայի ջանքերի մասին, ես այդ մասին չեմ լսել։ Այս մասին փետրվարի 12-ին՝ հեռուստակամուրջի ընթացքում, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ին Սիրիայի հնարավոր անդամակցությանը։
«Այդ կապակցությամբ կարող եմ ասել, որ ցանկացած պետություն, որը կարծում է, որ պատրաստ է մտնել կազմակերպություն եւ պատրաստ է իմաստավորված աշխատել այնտեղ, կարող է դիմում ներկայացնել։ ՀԱՊԿ դրույթներին համապատասխան՝ դիմումը քննվելու է եւ որոշումը կայացվելու է ՀԱՊԿ անդամ երկրների կողմից»,- ընդգծել է Բորդյուժան։