News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի Ճերհեթ քաղաքի 32-ամյա բնակչուհին ոստիկանություն է տարել իր եղբոր ամուսնու մանգաղով կտրված առնանդամը: Պարզվել է, որ ամուսնու բացակայության ժամանակ վերջինիս եղբայրը բռնաբարել է կնոջը: Ինչ-որ պահի կինը չի դիմացել կտրել է բռնարարի առնանդամն ու օգնության համար վազել ոստիկանություն:

Նա հայտնել է, որ առնանդամն իր հետ բերել է որպես իրեղեն ապացույց, որ ամուսնու եղբայրը իր հետ սեքսուալ բնությի գործողություններ է իրականացրել, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ վկայակոչելով Times of India-ն:

Կինը պատմել է, որ ամուսինը արտագնա աշխատանքի է մեկնել Նաշիկ քաղաք, եւ ինքը ստիպված է եղել երկար ժամանակ ապրել ամուսնու եղբոր հետ: Վերջինս սկսել է սեռական բնույթի գործողությունների դիմել, որը տեւել է մի քանի օր, մինչեւ դժբախտ կինը որոշել է մեկընդմիշտ դադարեցնել ծաղր ու ծանակը:

Նա նախապես մանգաղը թաքցրել է եւ ասել տղամարդուն, որ համաձայն է սեռական կապին, իսկ հետո հարմար պահի մանգաղով կտրել է տղամարդու առնանդամի մի մասը: Կինը ոստիկանությունում հայտարարել է, որ այլ ճանապարհ չի ունեցել բռնաբարություններին վերջ տալու համար:

Ոստիկանությունը որոշել է ստուգում իրականացնել եւ օգնություն ցուցաբերել տղամարդուն, սակայն օգնության կարիք չի եղել, քանի որ նա, լավ իմանալով Հնդկաստանի խիստ օրենքները բռնաբարությանը համար, ինքնասպան է եղել՝ կախվելով ծառից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Ամենաշատ