News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Սիրիայում ձեռք բերվելիք հաշտության պայմանները, որոնք բանակցությունների հարցերով Բարձրագույն հանձնաժողովի ներկայացուցիչ Ռիադ Աղան առաջադրել է այն բանից հետո, երբ Մյունխենում հրադադարի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօր բանակցությունների հարցերով Բարձրագույն հանձնաժողովի ներկայացուցիչ Ռիադ Աղան հայտարարեց, որ Սիրիայում հաշտությունը կընդունի միայն ՌԴ օդատիեզերական ուժերին գործողությունների դադարեցման պայմանով, հակառակ դեպքում՝ այն անընդունելի է: Հիմա չեմ նախանձում Պետքարտուղարությանը, նրանք երեկ իսկապես շատ ջանք գործադրեցին»,- Facebook-ի իր էջում գրել է Զախարովան:

Ավելի վաղ Մյունխենում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Սիրիայում հաշտության շուրջ: Հանդիպման արդյունքում որոշում է ընդունվել մարդասիրական բեռների մատակարարման շուրջ, ինչպես նաեւ քննարկվել են արաբական պետությունում հրադադարի հաստատման պայմանները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ