News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ծխի ու մրի մեջ կորած կացարանը, որտեղ երիտասարդ ընտանիքը բնակվում էր 3 մանկահասակ երեխաներով, նույնիսկ տնակ էլ չէր, այլ փոքրիկ կրպակ էր: Առնվազն վերջին տասնամյակում այս ընտանիքի ահավոր ծանր կենցաղային եւ կացարանային պայմանները, Գյումրի ժամանող լրագրողների եւ հյուրերի համար, կարծես թե դարձել էին, այսպես կոչված «քաղաքի այցեքարտը»:

Թերեզա Մխիթարյանի նախաձեռնությամբ Երեւանում կազմակերպված դրամահավաքի ընթացքում հանգանակված գումարներով «Շիրակ կենտրոնի» կողմից նրանց համար գնվեց եւ նվիրաբերվեց նոր եւ կահավորված բնակարան: Իսկ կիսախարխուլ կացարանը քանդվեց, տարածքը մաքրվեց շինաղբից, իսկ քանդոցքից առաջացած փայտն էլ որպես վառելափայտ բաժանվեց անօթեւան ընտանիքներին:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում:

Տպել
Ամենաշատ