News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանը կարեւորում է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացումը եւ այդ ուղղությամբ ջանքերի շարունակումը։ Այդ մասին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն՝ փետրվարի 12-ին Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը։

Շնորհավորելով գործընկերոջը բարեկամ Վրաստանի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններն առավել կընդլայնվեն ու կխորանան։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար՝ Միխեիլ Ջանելիձեն նշեց, որ իր երկիրը կարեւորում է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացումը եւ այդ ուղղությամբ ջանքերի շարունակումը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ, կարեւորեցին բարձրաստիճան փոխայցելությունները, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը։

Հայաստանի արտգործնախարարը Վրաստանի ԱԳՆ ղեկավարին հրավիրեց այցելել Երեւան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ