News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ նախորդ տարվա սեպտեմբերին նախկին կնոջը դանակի 30 հարվածով սպանած 40-ամյա Արտակ Առաքելյանի հայրը՝ Սոկրատ Առաքելյանը, վստահ է՝ որդին այդ քայլին դիմել է խանդից դրդված, իսկ խանդելու պատճառներ ունեցել է։

«Կասկածել ա, որ Թուրքիա ա գնում-գալիս, երեխեքն են կոմպյուտերով տեսել ասել են, որ ինչ-որ թուրք կա, խանդել ա, որ խանդել ա, ուրեմն սիրել ա»,-ասում է Սոկրատ Առաքելյանը։

Նախկին կնոջը սպանելու մեջ մեղադրվողի հայրը նշում է, որ Արտակի եւ Հեղինեի հարաբերությունները վատացել են ապրանք բերելու նպատակով Թուրքիա մեկնելուց եւ վերադառնալուց հետո։

«Էդ մոմենտն ա եղել, որ իրենց հարաբերությունները վատացել են, գնալ-գալու կասկածներ ա, բան ա։ Հետո երկուսով են գնացել, եկել, իմ տղեն մի տարի ա տառապում ա էդ ցավից, ինքը մինչեւ վերջ ձգտել ա հարթել ամեն ինչ»,-ասում է Սոկրատ Առաքելյանը։

Մինչդեռ սպանված Հեղինե Դարբազյանի քույրը՝ Քրիստինեն, ասում է, որ Թուրքիա ամուսինները միասին են մեկնել առեւտրի, Արտակը մի թուրքի 800 ԱՄՆ դոլար է պարտք մնացել, որը ստանալու նպատակով սկայպով երբեմն կապվել է Հեղինեի հետ, քանի որ Արտակը խուսափել է նրա հետ խոսելուց։

«Պարտքեր ուներ, կնոջն էր դեմ տալիս, ասում էր, արի, խոսա, մի բան ասա։ Ինքը մինչեւ հիմա էդ թուրքին պարտք ա»,-ասում է Քրիստինե Դարբազյանը։

Սպանվածի քրոջ խոսքով՝ Արտակը կնոջ սպանել է ոչ թե խանդից եւ նրա անհավարտության վերաբերյալ կասկածներից, այլ այն պատճառով, որ կինը լքել է նրան եւ այլեւս ֆինանսապես չի աջակցել։

«Իրար հետ նոյեմբեր ամսին գնացել են Թուրքիա, եթե էնտեղ իրան սխալ ա պահել, ինչի՞ ա  գալիս հինգը ամիս հետը ապրում, հետո կինը բաժանվում, գնում ա, հինգ ամիս էլ առանձին ա ապրում, նոր հիշու՞մ ա, որ պիտի սպանի, կամ խանդ կա՞ր, կամ թուրք կա՞ր, դա անհավանական ա։ Մարդը եթե իմանում ա, որ իր կինը դավաճանել ա, նույն վայրկյանին անում ա էդ ամեն ինչը, ոչ թե 11 ամիս հետո»,-ասում է սպանված Հեղինեի քույր։

Քրիստինեն վստահեցնում է, որ իր քույրը ոչ մի կասկածելի կապերի մեջ չի եղել։ Արտակը, պարզապես, պարբերաբար ահաբեկել է նրան, պահանջել մարել իր պարտքերը, իսկ երբ որդուց իմացել է, որ Հեղինեն պատրաստվում է մեկնել երկրից, իրականացրել է, ըստ Քրիստինեի, վաղուց պլանավորած սպանությունը։

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր http://news.am/arm/news/288074.html տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը  խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:

Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Ամենաշատ