News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը եւ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կուբայում հանդիպման արդյունքում համատեղ հռչակագիր են ստորագրել, հաղորդում է Gazeta-ն:

«Շատ բովանդակալից զրույց էր, որը մեզ հնարավորություն տվեց հասկանալ եւ զգալ միմյանց դիրքորոշումները: Այդ զրույցի արդյունքներնն ինձ հնարավորություն են տալիս ասել, որ երկու եկեղեցիները կարող են համատեղ աշխատել ի բարօրություն ողջ աշխարհի քրսիտոնյաների»,-ասել է պատրիարք Կիրիլը:

Նա նշել է, որ երկու եկեղեցիները կարող են «համատեղ աշխատել, որպեսզի չլինեն պատերազմներ, որպեսզի ամենուր հարգվի մարդկային կյանքը»:

Հռոմի պապն իր հերթին նշել է. «Մենք խոսել ենք որպես եղբայրներ, որովհետեւ մեր հավատը մեկն է, եւ մենք նույն ուղին ենք որոնում: Մենք խոսել ենք շատ անկեղծ, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ երկխոսության մեջ ես զգացի Սուրբ գուհու ներկայությունը»:

Ֆրանցիսկոս պապի խոսքով, իրենք քննարկել են մի շարք նախաձեռնություններ, որոնք «հնարավոր է կյանքի կոչել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ