News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ նախատեսված է ինջինիրինգային կենտրոնի ստեղծման հայեցակետի ընդունում:   

Եվրասիական միջկառավարական խորհրդի «Հաստոցաշինության եվրասիական ինջինիրինգային կենտրոնի ստեղծման վերաբերյալ հայեցակարգի մասին» որոշման նախագիծը հավանության է արժանացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում:     

Ինչպես հաղորդում է ԵՏՀ-ի մամուլի ծառայությունը, հայեցակարգի նախագիծը որոշարկում է ինջինիրինգային միութենական կենտրոնի գործունեությունը, խնդիրները եւ դրանց իրականացման մեխանիզմները, որոնք նախատեսում են ԵԱՏՄ անդամ երկրների մեքենաշինական համալիրների արտադրական գործընթացներում նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակում եւ ներդրում, ինչպես նաեւ հաստոցաշինության եւ միջանկյալ ոլորտների զարգացման երկարաժամկետ պլանավորում: 

Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծով նախատեսված է Ինջինիրինգային կենտրոնի ստեղծման հայեցակետի ընդունում, որից հետո ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություններին կհանձնարարվի այն իրականացնել` ելնելով սեփական ազգային առաջնահերթություններից: 

Հաստոցաշինության ինջինիրինգային կենտրոնի ստեղծումը պայմանավորված է  Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական համալիրների համար նորարական հիմքի վրա առաջատար տեխնիկական եւ տեխնոլոգիական բազայի ձեւավորման անհրաժեշտությամբ` ապահովելու միության արդյունաբերության անցումը  թվային տնտեսության նոր տեխնոլոգիական տնտեսաձեւին:   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցել են ԵՏՀ խորհրդի անդամները.  Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրացիայի նախարար Վաչե Գաբրիելյանը, Բելառուսի Հանրապետության առաջին փոխվարչապետ Վասիլի Մատյուշեւսկին, Ղազախստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Բակիտջան Սագինտաեւը, Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը, Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, ինչպես նաեւ  ԵՏՀ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի  անդամները  (նախարարները):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ