News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանին Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցություններին ներգրավելն այս պահին նպատակահարմար չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը:

Նրա խոսքով՝ Իրանն առաջին անգամ չէ նման առաջարկ անում: «Իրանի ԱԳՆ-ն վաղուց է այդ մասին խոսում, եւ ընդհանուր առմամբ իրանական կողմը միշտ պատրաստ է եղել հանդես գալ որպես միջնորդ: Այդ դրական մոտեցումը ինքն իրենով բարձր գնահատականի է արժանի: Իրանը պատմական եւ մշակութային կապեր է պահպանում երկու կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Բայց հաշվի առնելով ացնյալի փորձը՝ անհրաժեշտ է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխությունը կարող է բավական մեծ դժվարություններ առաջ բերել եւ հետաձգել վերջնական համաձայնագրի ձեռքբերումը»,- ընդգծել է Կարեն Խանլարյանը:

Նա նշել է նաեւ, որ միջնորդության առաջարկով հանդես է եկել նաեւ Թուրքիան, բայց ի տարբերություն Իրանի՝ Թուրքիայի մոտեցումներն անկողմնակալ չեն: «Թուրքիան ամենաառաջին օրերից Հայաստանին պատերազմ էր հայտարարել: Հետեւաբար Թուրքիայի միջնորդության առաջարկները չի կարելի համարել անաչառ: Իրանի դիրքորոշումն, ընդհակառակը, հիմնված է խաղաղության հաստատման անհրաժեշտության վրա, եւ ես բարձր եմ գնահատում այդ դիրքորոշումը»,- նշել է Խանլարյանը:

Նրա կարծիքով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Իրանին ներգրավելը անհնար է տեխնիկական տեսակետից, քանի որ միջնորդության նոր ձեւաչափը ենթադրում է վերանայել փաստաթղթերը, ինչը շատ կձգձգի բանակցությունների ելքը: «Սակայն որպես քաղաքական մոտեցում՝ դա բարիդրացիական հարաբերությունների ամենալավ դրսեւորումն է»,- ասել է Խանլարյանը:

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին հայտնել էր, որ Իրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Ղարաբաղի խնդրի կարգավորման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ