News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Առկա է մեծ ներուժ՝ Հայաստանի եւ Կատարի միջեւ համագործակցության զարգացման համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, Մյունխենում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Կատարի արտգործնախարար Շեյխ Մոհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանին:

ԱԳՆժից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները պայմանավորվեցին ակտիվացնել բարձր մակարդակով երկխոսությունը:

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ անցյալ տարի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը` Դոհա-Երեւան ուղիղ թռիչքների մեկնարկի վերաբերյալ, արդեն իրականություն է դառնում։

Հանդիպմանը քննարկվեցին գործարար կապերի ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի զարգացմանը, միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր:

Հայաստանի եւ Կատարի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի, սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը հրավիրեց Շեյխ Մոհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին այցելել Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ