News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պակիստանի նախագահը դատապարտել է իր երկրում Սուրբ Վալենտինի օրը նշելը՝ ասելով, որ այդ տոնը ոչ մի կապ չունի պակիստանական եւ իսլամական մշակույթի հետ:

Մամնուն Հուսեյնը, որի դերը Պակիսատնում անվանական է, իսկ իրական իշխանությունը կենտրոնացած է վարչապետի ձեռքում, այդ հայտարարությունն արել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Քոհաթի մարզում արգելել էին վաճառել Սուրբ Վալենտինի տոնը խորհրդանշող հուշանվերներ եւ այլ առարկաներ:

Փետրվարի 12-ին այդ տոնը նշելն արգելել են  նաեւ Փեշավար քաղաքի իշխանությունները, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Ավելի ուշ երկու մարզերի իշխանությունները հայտնել էին, որ արգելքը արդյունավետ չի եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ