News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում, այսօր՝ փետրվարի 13-ին, հանդիպել է Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրային եւ նրա հետ քննարկել քաղաքական բարձր մակարդակով երկխոսության ակտիվացման հարցը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները կարեւորել են արտաքին գործերի նախարարությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացումը, գործարար կապերի խթանումը:

Հանդիպմանն անդրադարձ արվեց առեւտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության սերտացմանը: Նախարարները գոհունակությամբ համոզմունք հայտնեցին, որ երկու պետությունների միջեւ ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը կնպաստի հասարակությունների մերձեցմանը, տուրիզմի խթանմանը: Այս առումով երկուստեք կարեւորվեց բրազիլահայ համայնքի դերակատարությունը։

Հայաստանի եւ Բրազիլիայի արտգործնախարարները քննարկեցին միջխորհրդարանական կապերի, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդանը շնորհակալություն հայտնեց անցյալ տարի Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար։

Էդվարդ Նալբանդյանը Բրազիլիայի իր գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ