News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տարեկան ավելի քան 5.5 մլն մարդ է մահանում օդի աղտոտվածության հետեւանքով: Այս մասին գրում է Time-ը:

Գիտության առաջընթացի ամերիկյան ընկերակցության (AAAS) ամենամյա հանդիպման ժամանակ ներկայացված հետազոտությունում նշվում է, որ առաջիկա տասնամյակում մահացության ցուցանիշը կաճի:

Ամենամեծ հարվածը, ամենայն հավանականությամբ, կստանան աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունն ունեցող Չինաստանն ու Հնդկաստանը: Ռիսկային գոտում են նաեւ Բրազիլիան, Պակիստանն ու Ճապոնիան:

Արտաքին աղտոտվածության վրա ազդում են էլեկտրակայանները, ծանր արդյունաբերությունն ու ավտոմեքենաները, տան աղտոտվածությանը նպաստում են զարգացող երկրներում ածխի եւ փայտի օգտագործումը:

Ապահովագրված չեն նաեւ զարգացած երկրները. օդի աղտոտվածության հետեւանքով Եվրոպայում մահանում է ավելի քան 200 մարդ, ԱՄՆ-ում՝ շուրջ 80 հազար հոգի:

2015 թվականի վերջին Չինաստանը սահմանափակումներ է մտցրել նոր ածխահանքերի համար: Ածխով նոր էլեկտրակայանների սահմանափակման միջոցներ է ձեռնարկում նաեւ ԱՄՆ-ն: Սակայն վտանգը պահպանվում է, հատկապես հիվանդությունների հանդեպ ավելի զգայուն տարեց բնակչության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ