News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի ոստիկանությունը պայմանական ազատազրկման դատապարտված երկու հայի է ձերբակալել: Սան Վելլի մոթելում նրանց մոտ 2 ատրճանակ, մարիխուանա եւ հերոսին, ինչպես նաեւ 15 կեղծ բանկային քարտ են հայտնաբերել: Այս մասին գրում է Los Angeles Times-ը:

Նրանցից մեկը՝ 33-ամյա Հովիկ Արզույանը, հետախուզման մեջ էր այն բանից հետո, երբ նշված ժամին չէր ներկայացել սպաներին:

Հայկական հայտնի Armenian Power բանդայի անդամ Արզույանը երկու տարի առաջ ձերբակալվել էր Գլենդելում կատարած գողության համար:

Նույն մոթելում ոստիկանությունը հայտնաբերել է նաեւ նրա համախոհին՝ 30-ամյա Գաբրիել Քեչեչյանին, որը նույնպես մեղադրված էր գողության համար: Նրա մոտ Toyota Corolla ավտոմեքենայի բանալի են գտել, որը հանցակիցները մի քանի օր առաջ գողացել էին Հյուսիսային Հոլիվուդում:

Մոթելում է եղել նաեւ Արզույանի տարեց հայրը, որին, սակայն, չեն ձերբակալել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ