News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետում խնդիրներ են ծագել բեռնատար մեքենաների տեխնիկական խնդիրների պատճառով: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունից՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե անցակետը արդեն մի քանի օր չի գործում:

Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցեցին, որ անցակետում բեռնատարների կուտակումը կապված է մեքենաների տեխնիկական խնդիրների հետ:

Ներկայումս նախարարությունը փորձում է պաշտոնական խողովակներով ճշտել բեռնատարների կուտակման պատճառը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Նշենք, որ Հայաստանի համար «Վերին Լարսը» հիմնական ավտոտարանցային կետն  է, որով իրականացվում են բեռնափոխադրումներն ու ուղեւորափոխադրումները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:

Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, «Վերին Լարս» անցակետը երկարատեւ ընդմիջումից հետո վերսկսել է իր աշխատանքը 2010թ. մարտի 1-ին: Բանակցությունները տարվել են Շվեյցարիայի դեսպանատան միջնորդությամբ: Անցակետը փակվել էր 2008թ. օգոստոսյան պատերազմից առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ