News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Ալեքսանդր Կրուգլովը պատմել է Վալերի Պերմյակովի ձերբակալության իրեն հայտնի դրվագների մասին։ Ալեքսանդր Կրուգովը Վալերի Պերմյակովին ձերբակալության վայրից հասցրել են սահմանապահ ջոկատ։

Վկայի խոսքով՝ հունվարի 13-ին՝ ժամը 0։15-ին, իրեն հեռախոսով հայտնել են, որ բազայից փախած զինծառայողին ձերբակալել են Բայանդուր ուղեկալի մոտ։ «Ես զանգեցի այդ պահին զորամասի պետի ժ.պ. Մերզլիկին, որպեսզի հարցնեմ, թե իրոք դասալիք է ձերբակալվել, եւ հաստատական պատասխան ստացա։ Նա ասաց, որ դուրս է գալիս ձերբակալության վայր, եւ ես նույնպես պետք է գամ։ Հասնելով այնտեղ՝ ես տեսա, որ քաղաքացին պառկած է ինժեներա-տեխնիկակա կառույցների մոտ՝ կապկպված, դեմքով դեպի գետնին։ Քաղաքացուն զննել են, նրա գրպաններում ռուբլի եւ դրամ է հայտնաբերվել։ Կոնկրետ որքան՝ չեմ կարող ասել, բայց մեծ գումար չէր։ Գնդապետ Մերզլիկինը հարցրեց՝ դու Պերմյակո՞վն ես։ Դրական պատասխան ստացավ։ Հաջորդ հարցը հնչեց, թե ինչու է սպանել։ Դրան ի պատասխան՝ Պերմյակովն ասաց, որ չի սպանել։ Հարցին, թե որտեղ է զենքը, նա ասաց, որ թաքցրել է, բայց կարող է ցույց տալ։ Հարցին, թե ինչով է սնվել, Պերմյակովը պատասխանեց, որ տաքսիստն իրեն շաուրմա է բերել եւ պեպսի  կամ  կոկա կոլա»,- ասել է վկան։

Նրա խոսքով՝ ձերբակալվածին տեղավորել են մեքենայի մեջ եւ կարճ ճանապարհով տարել սահմանապահ ջոկատ։ Այնտեղ արդեն սպասում էին բազայի հրամանատարը, Պերմյակովի հրամանատարը, դատախազության ներկայացուցիչները։ Տեղի է ունեցել ինքնության հաստատման ընթացակարգ։ Սկզբում Պերմյակովի ինքնությունը հաստատել է անմիջական ղեկավարը, հետո բազայի հրամանատարը հաստատել է։ Դրանից հետո բուժզննում են անցկացրել, հանձնման ակտ կազմել եւ Վալերի Պերմյակովին հանձնել 102-րդ բազայի հրամանատարին։

Ինչպես հաստատել է վկան, ներկա են եղել ոստիկանության ներկայացուցիչներ։ Նրա խոսքով՝  դա ոստիկանության գնդապետ էր, սակայն անուններն ու հայ ոստիկանների պաշտոնները ինքը չի հիշում։ Հարցին, թե ինչու ձերբակալվածը սահմանապահ ջոկատից տեղափոխվեց հենց բազա, վկան պատասխանեց, որ որոշումը ինքը չի կայացրել։

Վկան նաեւ պարզաբանեց, որ խոսելով կարճ ճանապարհի մասին՝ նկատի է ունեցել ներքին ճանապարհը, որը տանում է ինժեներատեխնիկական շինությունների եւ հարեւան ուղեկալի մոտով։

Գործով անցնող եւս մեկ վկա, ջոկի ավագ սպա Իգոր Բրագան նույնպես մասնակցել է Պերմյակովին ուղեկալից սահմանապահ ջոկատ տեղափոխելուն։ Նրա խոսքով՝ 2015թ. հունվարի 12-ին ինքը ծառայության էր անցել եւ ժամը 9-ին ղեկավարից իմացել էր, որ 102-րդ բազայից զինվոր է փախել։  Նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում մամուլից տեղեկացել է, որ ողբերգություն է տեղի ունեցել, ընտանիք է սպանվել, եւ ենթադրյալ մեղավորը նույն զինծառայողն է։ Մինչեւ հունվարի 12-ը՝ ժամը 00։15-ը, եղել է զորամասում, հետո հերթապահը հայտնել է, որ Բայանդուր ուղեկալում ձերբակալվել է ենթադրաբար Պերմյակովը։ «Ղեկավարին (Կրուգլով) տեղյակ պահեցի, հետո ջոկատի  հրամանատարի հետ ժամանեցի ձերբակալության վայր, որտեղ նրան հանձնարարեցին ուսումնասիրել տեղանքը։ Դրանից հետո գնդապետներ Մերզլիկինի եւ Կրուգլովի հետ ձերբակալվածին ուղեկցել է սահմանապահ ջոկատ»,- հայտնել է Իգոր Բրագան։

Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 4-ի կեսօրին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ