News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կրթության նախարարությանը պատկանող բոլոր տիպի հաստատություններից ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների «կոդերը» հանվել են։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը երկրի ՆԳ նախարարից հետաքրքրվել էր, թե որքանով են ստույգ, որ դպրոցներում այլես չի գործում ազգային փոքրամասնություններին «կոդերով» նշելու պրակտիկան, ինչին ի պատասխան, նախարարը պնդել էր, թե այն ամբողջովին վերացվել է։

Նշվում է, որ 90 տարի կիրառված այդ պրակտիկան հանվել է նաեւ անձնագրային վարչությունից։

Կարո Փայլանը թեմայի հետ կապված շեշտել է, որ պետք է «կոդերի» կիրառումը հանվի պետական բոլոր կառույցներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ