News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի պահանջով կիրակի տեղի ունեցած խորհրդարանական աշխատանքները ընդմիջվել են։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը  նշել է, թե խորհրդարանում ուրբաթօրյա նամազի համար ընդմիջում է հայտարարվում եւ պահանջել իր համար էլ կիրակի եկեղեցի գնալու համար ընդմիջում հայտարարել։

Խորհրդարանի նախագահը ընդունել է հայ պատգամավորի պահանջը եւ կիրակի խորհրդարանական աշխատանքները 40 րոպեով ընդմիջել է՝ հնարավորություն տալով հայ պատգամավորին եկեղեցի գնալ։

Կարո Փայլանն իր հերթին օգտվել է ընդմիջումից եւ այցելել խորհրդարանին ամենամոտ եկեղեցին, աղոթել եւ վերադարձել խորհրդարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ