News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2003թ. երբ Էրդողանը ու նրա «Արդարության ու զարգացման կուսակցությունը» եկան իշխանության, նրանք սկսեցին երկիրը տանել տնտեսական ու քաղաքական զարգացման ճանապարհով: Իսկ հետո ամեն ինչ փոխվեց: Այս մասին Washington Post-ում հրապարապված հոդվածում  գրում են Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպաններ Մարկ Աբրամովիչն ու Էրիկ Էդելմանը:

«Երբ Էրդողանը նոր էր եկել իշխանության, նա ուժեղացրեց թուրքական տնտեսությունն ու բարելավեց հարեւանների հետ հարաբերությունները: Նրա կուսակցությունը ձգտում էր դեպի Եվրամիություն, եւ Թուրքիայի քաղաքականությունը հանեց ռազմական գծերից:

Բայց հիմա ժողովրդվարության մասին խոսելը դժվար է: Առաջին անգամ նա միջամտեց մամուլի գործերին 2007թ. ՝ ճնշելով Hurriyet թերթին ու պահանջելով աշխատանքից հեռացնել իր լրագրողին, 2009-ին 2.5 մլրդ դոլարով տուգանեց ընդդիմադիր մեդիա հոլդինգին: Դրանք մամուլին լռեցնելու նրա առաջին փորձերն էին: իսկ 2013 թ. Գեզի պուրակում հանրահավաքը դաժանաբար ցրվեց ոստւկանության կողմից:

Էրդողանին վիրավորելու համար, ի թիվս հազարավոր այլ մարդկանց, կալանավորվեց նաեւ մի 13 տարեկան տղա: Հազարավոր երեխաների, այդ թվում ոչ մուսուլման, հարկադրաբար ուղարկում են իսլամական դպրոցներ: Իսկ հիմա, երբ Էրդողանն ուզում է փոխել սահմանադրությունը, որպեսզի նախագահի պաշտոնն անձեռնմխելի դարձնի, նման խախտումները կարող են սովորական երեւույթ դառնալ:

Սիրիական հակամարտությունում ծայրահեղականներին պաշտպանելուց հետո Թուրքիան հիմա ինքն է քաղում ահաբեկչության պտուղները ՝ Ստամբուլում ու Անկարայում հնչած պայթյուններով: Բայց Թուրքիան շարունակում է վստահեցնել, որ Սիրիայի քրդական խմբերը այլ ոչ թե ԻՊ-ն կամ «ալ Նուսրան» են սպառնում Սիրիային:

Քրդերի հետ բանակցությունների ձախողումը 2015թ. սառեցրեց այն հակամարտությունը, մինչդեռ շատերն ակնկալում էին, որ Թուրքիան  կլուծի այն:

Մենք կարծում ենք, որ ուժեղ, կայուն ու ժողովրդավարական Թուրքիան ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ: Բայց դրա համար պետք է, որ կառավարությունն էլ ցանկանա դա: Եթե Էրդողանն ուզում է իր երկրի համար ավելի վառ ապագա, նա պետք է փոխի Թուրքիան, կամ հեռանա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ