News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ջավախահայերի համայնքը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի առթիվ: «Այս տոնական օրը մենք, Ռուսաստանի ջավախահայերս, բոլոր հայերին կոչ ենք անում համախմբման, փոխադարձ հարգանքի եւ սիրո: Չնայած ճակատագրի բերումով մենք բոլորս ցրված ենք համայն աշխարհում, սակայն մենք միասին ենք ու  միահամուռ: Մենք՝ բոլոր հայերս, միասնական եւ հզոր Հայաստանի զավակներն ենք: Ոչ մեկին չի հաջողվել եւ համոզված ենք, չի հաջողվելու վերացնել մեր անվախ ժողովրդին: Մենք հետամուտ ենք մեր ազգային արժեքներին եւ միասնական ուժերով կարող ենք հաղթահարել ցանկացած արգելք, կունենանք նորանոր բարձր  նվաճումներ եւ էլ ավելի բարձր համաշխարհային ճանաչում»,-մասնավորապես ասված է ուղերձում:

Նշենք, որ Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Այդ փաստաթղթով վերացվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը եւ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականության մասին հանրաքվե: Հանրապետության քաղաքացիների 94,99 տոկոսը «այո» ասաց Անկախությանը: Երկու օր անց Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ