News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Երբեմնի ծաղկուն քաղաք Անիում հիմա միակ ձայները՝ Թուրքիայի ու Հայաստանի սահմանի կիրճից եկող քամու ձայնն է, գրում է ակնարկագիր Ջոզեֆ Ֆլագերթին BBC–ում հրապարակված հոդվածում: Թուրքիայում զբոսաշրջիկներին որոշել են տանել այն վայրեր որոնք ավելի մոտ են ու որտեղ պատմական վեճերն ավելի քիչ են: Անիի՝ որպես միջնադարյան մշակութային կարեւոր օջախի մասին պատմաբանները հաճախ են խոսում ու հիմա քաղաքն ուզում են ընդգրկել ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Քաղաքի վրա ամրոցի նման վեր է խոյանում Մայր տաճարը: Չնայած դրա գմբեթը ավիրվել է 1319 թ. երկրաշարժի ժամանակ իսկ դրանից մի քանի դար հետո էլ փլուզվել է նաեւ հյուսիսարեւմտյան մասը բայցեւայնպես տաճարը դեռ շատ տպավորիչ է: Դրա շինարարությունը ավարտվել է 1001 թ.՝ Գագիկ առաջին թագավորի օրոք երբ Անիի հարստությունն ու բնակչությունը հասել էին գագաթնակետին: Տաճարի ճարտարապետը՝ Տրդատը հայտնի է Կոնստանդնուպոլսում Այա Սոֆիայի գմբեթի վերականգնման աշխատանքներով:

Փրկչի եկեղեցին: Դրա միայն կեսն է մնացել: Այս հուշարձանը եւ՛ Բագրատունիներ արքայատոհմի հիշատակն է հավերժացնում, եւ՛ ժամանակի անխուսափելիությունը: Եկեղեցին ճարտարապետության փայլուն նմուշ է եղել 19 կամարներով ու գմբեթով: Այն ամբողջովին կառուցված է տեղական կարմիր- շագանակագույն հրաբխածին բազալտից:

Եկեղեցում պահվում էր նաեւ այն Խաչի մի կտորը որի վրա Հիսուսին էին խաչել: Եկեղեցու հովանավորը՝ Աբլգարիբ Փահլավունին ըստ պատմագիրների այդ սուրբ մասունքը ձեռք էր բերել Կոնստանդնուպոլիս՝ Բյուզանդական պալատ կատարած ուղեւորության ժամանակ:

Աբուղամրենցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ժամանակին չենթարկվող վանք է, որը 12 կողմերից պատուհաններ ունի: 1900-ական թվականներին եկեղեցու հյուսիսային կողմում գերեղման է հայտնաբերվել, որն, ամենայն հավանականությամբ իշխան Գրիգոր Պահլավունու եւ նրա հարազատների գերեզմաններն են: 1990-ական թվականներին իշխանի դամբարանը, ինչպես նաեւ Անիի այլ հուշարձաններ կողոպտել են գանձ որոնողները:

Տիգրան Հոնենցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի կառուցումն ավարտվել է 1251 թվականին, Անիի առավել պահպանված կառույցներից է: Այն կառուցվել է արդեն հայ զորավարներ Զաքարյանների օրոք, որոնք Անին ստացել են Վրաստանի թագավորությունից: Եկեղեցում պահպանվել են պատերի գրառումները Գրիգոր Լուսավորչի կյանքի մասին:

Որմնանկարների նման շարքերը եզակի են հայ եկեղեցական գրություններում, ուստի գիտնականները ենթադրում են, որ ամենայն հավանականությամբ, այդ գրությունների հեղինակները վրացի նկարիչներն են, գրում է Ֆլագերտին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ