News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

«Ուլիս-Երեւան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, խաղադրույք կատարելու միջոցով ապօրինի շահույթ ստանալու մեջ մեղադրվող Գագիկ Սիմոնյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիմոնյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

«Նախաքննությունը շարունակվում է: Պատրաստվում եմ միջնորդություն ներկայացրել, որը կապված է իմ պաշտպանյալի տված ցուցմունքի հետ: Գագիկ Սիմոնյանը հայտարարել է, որ ինքը ոչ կաշառք է ստացել, ոչ էլ պահանջել է, ես պատրաստվում եմ սրա վերաբերյալ դիրքորոշում հայտնել»,- ասաց Լեւոն Բաղդասարյանը:

Փաստաբանի խոսքով՝ այս գործով քննչական որեւէ գործողություն չի կատարվում:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ 2015 թ. նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս  Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առանձին ֆուտբոլիստների միջեւ:

 «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը եւ ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված են: Հունվարի 13-ին կալանավորվել են նաեւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը եւ ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում անհնազանդության ակցիաների ժամանակ 88  քաղաքացի է բերվել ոստիկանություն
Երևան քաղաքում տեղի ունեցող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման...
«Բլեք Սթար Բուրգեր»-ի դիմաց ընկերուհու հետ կապված հարցի շուրջ վեճը ավարտվել է դանակահարությամբ
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի...
Ոստան գյուղում մեքենան բախվել է ցանկապատի երկաթյա սյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ վարորդը հոսպիտալացվել է
Մայիսի 13-ին՝ ժամը 00:33-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Եղվարդի խճուղում մեքենան դուրս է եկել ճանապարհից և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
Մայիսի 12-ին` ժամը 23:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի...
Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը
Վ. Մովսիսյանը ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական…
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ