ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է հանձնել ԱՊՀ սահմաններին անվտանգության սպառնալիքների արձագանքման համատեղ խմբեր ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում։
«Համաձայնագրի իրականացումը կնպաստի սահմանապահ ոլորտում ԱՊՀ անդամ երկրների գործընկերության զարգացմանը, օպերատիվության եւ արտաքին սահմանների հուսալի պաշտպանության նպատակներով ձեռնարկվող որոշումների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ ԱՊՀ պետությունների սահմանային անվտանգության ամրապնդմանը»,- ասված է փաստաթղթի հիմնավորման մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։