News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որտեղ հավանություն է տրվել Մեթյու Բրայզայի թեկնածությանը Ադրբեջանում դեսպանի պաշտոնում նշանակելու համար, սենատոր Բարբարա Բոքսերը հայտարարել է, թե «վետո» է դնում նրա թեկնածության վրա: Սենատոր Բոքսերի վետոն կանխում է Սենատի կողմից Բրայզայի նշանակման մասին հարցի քննարկումը՝ փաստացի արգելափակելով նրա նշանակումը: Այդ մասին հայտնել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն: Նշենք, որ սենատոր Ռոբերտ Մենենդեսը նման միջոցներ ձեռնարկել էր 2006թ՝. կանխելով Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի նշանակումը, ով հերքում էր Հայոց ցեղասպանության փաստը:

Այդ կապակցությամբ Հայ Դատի ամերիկյան կառույցի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել, որ Բոքսերի շնորհիվ ամերիկյան դիվանագիտությունը խուսափեց մեծ սպառնալիքից, քանի որ Ադրբեջանից հնչող սպառնալիքների պայմաններում դա վնաս կհասցներ ԱՄՆ ռազմավարական շահերին եւ Կովկասում տեւական խաղաղության հաստատման գործին:

«Հաշվի առնելով նրա մասնագիտական փորձը՝ նա վստահաբար սխալ դիվանագետ կլիներ, սխալ ժամանակ եւ սխալ վայրում: Մենք խորապես երախտապարտ ենք սենատոր Բոքսերին այդ լրջագույն սխալի կանխման համար, նրա գործունեության եւ այս հարցում ահռելի աշխատանքի համար»,- ասել է Համբարյանը՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ նախագահը նոր թեկնածություն կառաջադրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ