News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2015-ին IT ընկերությունների շրջանառությունը աճել է 21 տոկոսով ու կազմել 425.5 մլն դոլար: Այս մասին ասվում է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետազոտության մեջ, որը հրապարակել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: Ընդհանուր առմամբ 2010-2015 թթ. ժամանակահատվածում ԱՅ Թի ոլորտը աճել է տարեկան միջինը 20.1 տոկսով: Տեղական ընկերությունների մասնաբաժինը ընդհանուր շրջանառությունում մեկ տարում աճել է 45-ից 50 տոկոսի:

Ոլորտում ընդհանուր առմամբ գործում է գրեթե 450 ընկերություն, կամ էլ 12 տոկոսով շատ, քան 2014-ին: Մեծամասամբ դրան նպաստել է այն հանգամանքը, որ փոքր սթարթափերն ազատվել են գրեթե բոլոր հարկերից: Դրա արդյունքում 2015-ին ստեղծվել է մոտավորապես 60 փոքր ընկերություն: Այդ թվում Համաշխարհային բանկի «Էլեկտրոնային հասարակությունն ու ինովացիաները մրցունակության համար» ծրագրի շրջանակում մշակողների նոր թիմերից ձեւավորվել է մոտավորապես 30 ընկերություն: Այդ ընկերություններից 10-ը ձեւավորվել էին Երեւանից դուրս՝ Գյումրի ու Վանաձոր քաղաքներում

Նշված 450 ընկերությունների 64 տոկոսը հայկական կապիտալով են: 2010-2015 թվականներին այդ ոլորտում տարեկան մոտավորապես 30 ընկերություն էր բացվում, մինչդեռ 90-ականներին տարեկան ընդամենը 5-6 նոր ընկերություն էր ստեղծվում :

44 ընկերությունների տարեկան շրջանառությունը գերազանցում է 1 մլն դոլար, դրանց բաժին է հասնում ոլորտի ամբողջ հասույթի կեսից ավելին: Ընկերությունների մոտավորապես կեսն ունի 100 հազարից մինչեւ 1 մլն դոլարի շրջանառություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Ամենաշատ