News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը մշտապես կապի մեջ է «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության հետ մեքենաների կայանման կազմակերման հարցով։ Այս մասին ընկերության գործունեության խախտումների մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՃՈ-ից։

Քանի որ վարորդներին անհանգստացնում է այն հարցը, թե  Փարքինգ սիթի սերվիսի» կարմիր գծանշումները համապատասխանո՞ւմ են արդյոք  Ճանապարհային երթեւեկության կանոններում կատարված փոփոխություններին, այդ կապակցությամբ NEWS.am –ը դիմել էր ՃՈ՝ խնդրելով տվյալներ տրամադրել հայտնաբերած խախտումների ,ինչպես նաեւ նշված կարմիր գծանշումների հատվածում կայանելու դեպքում  վարորդին պատասխանատվության կանչելու կապակցությամբ։ Հատկապես հաճախ վարորդներին հետաքրքրում է հետիոտնային անցումից 5 մետրից ավելի մոտ եւ «կանգառն արգելված է» նշանի տակ գծանշված կարմիր գծերի մոտ կայանելու թույլտվության մասին հարցը։

ՃՈ-ից կոնկրետ տվյալներ չեն հայտնել՝ սահմանափակվելով ընդամենը ընդհանուր նկարագրություններով։

1. Կարմիր գծանշումներով վճարովի կայանատեղերը վերանշյալ ընկերության կողմից կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացված և Ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցված այլ ճանապարհահատվածում, որտեղ ճանապարհային երթևեկության կանոններով արգելված չէ տրանսպորտային միջոցների կայանումը։

2. Ճանապարհային ոստիկանությունը մշտապես հսկողություն է իրականացնում նշված կայանատեղերի նկատմամբ և թերություններ կամ ճանապարհային երթևեկության կանոններից որոշակի շեղումներ հատնաբերելու դեպքում գրավոր կամ բանավոր տեղեկացնում է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությանը, որն էլ անմիջնապես վերացնում է հայտնաբերված թերություններ։

3. Եթե կարմիր գծանմուշների սահմաններում կայանած տրանսպորտային միջոցի վարորդը Ճանապարհային ոստիկանության կողմից ինչ-ինչ պառճառներով ենթարկվել է վարչական պատասխանատվության, ապա նա կարող է Ճանապարհային ոստիկանությունում բողոքարկել վարչական տույժ նշանակելու մասին որոշումը։ Բողոքը կքննարկվի և հանգամանքները հաստատվելու դեպքում անձը կազատվի պատասխանատվությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ