News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է աշխուժացնել Հայաստանի ու Վրաստանի արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունները: Այս մասին մարտի 25-ին Երեւանում հայտնել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխեիլ Ջանելիձեն Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ տված մամուլի ասուլիսի ժամանակ:

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ բազմիցս եղել է Երեւանում, սակայն որպես նախարար առաջին անգամ է այստեղ: «Ուրախ եմ, որ քաղաքն օրեցօր գեղեցկանումէ »,- նշել է Ջանելիձեն:

Նրա խոսքով, ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ այս հանդիպումը երկրորդն է տարեսկզբից, առաջինը Մյունխենում էր: Շեշտելով երկու ժողովուրդներին կապող ավանդական բարեկամական հարաբերությունները, նախարարը նշել է, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ դրանք բոլոր ուղղությունենրով զարգացնելու համար:

Նախարարը շեշտել է, որ ողջունելի է այն հանգամանքը, որ չնայած արտաքին քաղաքականության վեկտորների տարբերությանը՝ երկրների միջեւ զարգանում է գործընկերություն: «Հանդիպման ըթնացքում քննարկել ենք երկկողմանի խնդիրներ, հարաբերությունների հետագա զարգացումը: Արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունները անհրաժեշտ է ակտիվացնել նաեւ բաժանմունքների մակարդակով»,- նշել է նախարարը՝ Էդվարդ Նալբանդյանին հրավիրելով Վրաստան:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, միջկառավարական հանձնաժողովների ու աշխատախմբերի գործունեության շարունակմանը վերաբերող հարցեր, նշվել է, որ դրանք քննարկման ու բիզնես ոլորտի զրագացման հաջող ձեւաչափեր են:

«Մենք քննարկել ենք նաեւ տարածաշրջանային հակամարտությունները ու հանգել այն եզրակացության, որ ատրածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծել միայն խաղաղ ճանապարհով»,- ամփոփել է Ջանելիձեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ