News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ասել, թե Հայաստանի ու Վրաստանի միջեւ հարաբերությունները բարիդրացիական են՝ նշանակում է ոչինչ չասել: Նման տեսակետ է հայտնել Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը մարտի 25-ին Երեւանում Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխեիլ Ջանելիձեի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքով երկու ժողովուրդների միջեւ սերտ կապեր կան ու դրանք պատահական չեն, քանի որ նրանք հազարամյակներ շարունակ ապրել են կողք կողքի: «Դրանց հիմքում փոխադարձ հարգանքն ու ժամանակով ստուգված փոխադարձ վերաբերմունքն է»,- նշել է Նալբանդյանը՝ հավելելով որ այդ հարաբերություններն ընդլայնվում ու խորանում են:

«Նույն տարածաշրջանում գտնվող երկու երկրների արտգործնախարարների համար օգտակար է ժամանակ առ ժամանակ տեսակետներ փոխանակելը: Ինչ վերաբերում է երկկողմանի հարաբերություններին, ապա Հայաստանի ու Վրաստանի միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել համատեղ ջանքերով»,- նշել է նախարարը: Նրա խոսքով, բանակցությունների ընթացքում քննարկվել են նախագահների միջեւ պայմանավորվածությունների կատարումը, երկկողմանի հարաբերությունների ընդարձակ օրակարգը: Նախարարը նշել է, որ երկրների միջեւ ավելի քան 80 կնքված համաձայնագիր կա, որոնք վերաբերում են բոլոր ոլորտներին, պայմանագրային – իրավական հարուստ դաշտ կա: Կողմերը պայմանավորվել են աշխուժացնել արտգործնախարարությունների միջեւ կապերը, տեսակետներ փոխանակել միջկառավարական հանձնաժողովների աշխատանքի մասին: Այս հարցը կքննարկվի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում:

Կողմերը նաեւ քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, էներգետիկայի ու զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը: Շարունակվում է համագործակցությունը նաեւ հայերի մշակութային ժառանգության պահպանման գործում: Նալբանդյանը նշել է, որ գործընկերոջը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում վերջին զարգացումների մասին:

«Սա առաջին բարձրաստիճան օտարերկրյա հյուրն է ՀՀ ԱԳՆ նոր շենքում: Հաճելի է այս պահը կիսել բարեկամական երկրից իմ գործընկերոջ հետ»,- շեշտել է Էդվարդ Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ