News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:

Ողջունելով հյուրին՝ վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Վրաստանի բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացման ընթացքից եւ նշել, որ բարձրաստիճան հաճախակի փոխայցերը նպաստում են երկկողմ գործակցության հետագա զարգացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ առկա է հայ-վրացական քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ, եւ անհրաժեշտ է շարունակական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Իր հերթին Միխեիլ Ջանելիձեն ընդգծել է, որ Վրաստանը կարեւորում է դարավոր բարեկամ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, եւ այցը լավ հնարավորություն է քաղաքական ու տնտեսական գործակցության հեռանկարները, ինչպես նաեւ համատեղ ծրագրերը քննարկելու համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միխեիլ Ջանելիձեն վարչապետ Աբրահամյանին է փոխանցել Վրաստանի վարչապետի ջերմ ողջույնները:

Անդրադառնալով տարբեր ինտեգրացիոն միավորումներին երկու երկրների անդամակցությանը՝ Հայաստանի վարչապետը եւ Վրաստանի արտգործնախարարն ընդգծել են, որ այն նոր հնարավորություններ է ընձեռում երկկողմ եւ բազմակողմ փոխշահավետ ծրագրեր նախաձեռնելու համար: Խոսելով տնտեսական կապերի ընդլայնման մասին՝ վարչապետը նշել է, որ թեեւ 2015 թ. երկու երկրների միջեւ արձանագրվել է ապրանքաշրջանառության ծավալի աճ, այնուամենայնիվ, պետք է շարունակել աշխատանքներն ավելի մեծ առաջընթաց արձանագրելու համար: Միխեիլ Ջանելիձեն եւս կարեւորել է առկա ներուժի լիարժեք իրացումը եւ վերահաստատել Վրաստանի՝ տնտեսական գործակցության խորացմանն ուղղված նոր համատեղ ծրագրեր իրագործելու պատրաստակամությունը: Այս համատեքստում կարեւորվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Հովիկ Աբրահամյանը եւ Միխեիլ Ջանելիձեն գոհունակություն են հայտնել տրանսպորտային հաղորդակցության, ենթակառուցվածքների բարելավման, էներգետիկայի, զբոսաշրջության եւ մշակութային ոլորտներում փոխգործակցության կապակցությամբ, ինչպես նաեւ կարեւորել Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում հայ-վրացական «Բարեկամության» կամուրջի կառուցումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առեւտրատնտեսական գործակցության զարգացման եւ համատեղ նոր ծրագրերի հեռանկարների, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ